Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Հունվար-մայիսին մեր երկրում իրականացվել է 90,8 մլրդ ՀՀ դրամի շինարարություն
02/07/2014 09:30
Կիսվել

Հունվար-մայիսին մեր երկրում իրականացվել է 90,8 մլրդ ՀՀ դրամի շինարարություն

Հունվար-մայիս ամիսներին մեր երկրում իրականացվել է 90,8 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալները պահպանվել են գրեթե նույն մակարդակում:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալի 53%-ը բաժին է ընկել կազմակերպություններին, 22.4%-ն իրականացվել է բնակչության միջոցների հաշվին: Միևնույն ժամանակ, պետության մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է 12.8%: Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը կազմել է  8.9%:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կենտրոնական բանկը հրապարակել էր իր կանխատեսումները, որոնց համաձայն՝ շինարարության ճյուղում 2014 թվականին կգրանցվի ավելացված արժեքի շուրջ 2.5-4.5% աճ, որին, ըստ ԿԲ վերլուծաբանների, հիմնականում կնպաստեն պետական, համայնքային բյուջեների և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող ճանապարհների, ոռոգման համակարգի, ջրամատակարարման, հանրապետության հյուսիսային սահմանակետերի և Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանն ուղղված շինարարական աշխատանքները:

Նշենք նաև, որ 2013 թվականին մեր երկրի շինարարության ոլորտը գրանցել էր անկում՝ 8%-ով: Հաշվետու տարում իրականացվել էր 442,28 մլրդ ՀՀ դրամի շինարարություն:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37