ԼՂՀ Նախագահն ընդունել է մի խումբ ամերիկահայ գործարարների
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ամերիկահայ մի խումբ գործարարների եւ քննարկել Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի ներդրումն Արցախի զարգացման եւ շենացման գործում՝ արժեւորելով նաեւ սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձեւավորման մեջ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: