Կայացել է Կենտրոնական Բանկի խորհրդի նիստ – 15/07/14
Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 15-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «ՀՀ ԿԲ կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը», «Մասնակցի կատարած կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և համապատասխան միջոցներն անկանխիկ եղանակով ստանալու համար ներկայացվող դիմումի ձևը եւ ներկայացման կարգը», «Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների քանակական և արժութային սահմանափակումները» կանոնակարգ 10/30-ը, ինչպես նաև ՀՀ ԿԲ 2014-2015թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Աշխարհի ամենահին ծառերը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկվող «Կաղնի Վիրգինյան», «Շագանակենի սովորական», «Սոսի արևելյան», «Սեքվոյադենդրոն գիգանտ» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները:
Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի և վարկային կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը» և «Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից մասնակիցներին ներկայացվող և հրապարակվող հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգը»:
Խորհուրդը գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները, գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրել «ԳԱՐԱՆՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին, վերաձևակերպել է «Յումանիլայն» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան, հաշվառել է «ՄոբիԴրամ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնո ՓԲԸ-ի «Գյումրի-1» մասնաճյուղը, «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «Սիգ Մանի Տրանսֆեր» (SIGUE MONEY TRANSFER) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ՖԱՅՆԵՆՇԼ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈւՎԿ ՍՊԸ-ի թիվ 19 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. գրանցվել է ընկերության գործունեության դադարեցումը:
«Բանկերի միացման կարգ», «Բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ բանկի գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում ազդեցություն ունեցող աշխատակիցներին բանկի ղեկավար համարելու ուղեցույց», «ՀՀ ԿԲ կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման հայտին ներկայացվող պահանջները, հայտի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանումների և դրա փոփոխությունների գրանցման կարգ», «Բանկերի և oտարերկրյա բանկերի մաuնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մաuնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և oտարերկրյա բանկերի մաuնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1, «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13, «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01, «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01, «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05, «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01, «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02, «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորում` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01, «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03, «Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը» կանոնակարգ 3/12, «Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14, «Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին մասնակցին տրամադրվող տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները» կանոնակարգ 8/05.1, «Ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ նվազագույն պահանջները» կանոնակարգ 10/06, «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15, «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03, «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04,
«Կուտակային կենսաթոշակը միանվագ վճարի տեսքով վճարվելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը» կանոնակարգ 10/08, «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման և փայերի մարման կարգը» կանոնակարգ 10/09, «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի կազմն ու առավելագույն չափը» կանոնակարգ 10/12, «Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17, «Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի ուղղությունները և այդ ծախսերի ու կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարների առավելագույն չափերը» կանոնակարգ 10/25, «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձեվով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07, «Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը» կանոնակարգ 5/08, «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ՝ ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02, «Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման ձևը և կարգը» կանոնակարգ 10/20, «Երաշխիքային ֆոնդը կառավարող անձին կենսաթոշակային գաղտնիքի տրամադրման կարգը» կանոնակարգ 10/21, «Ներդրումային ֆոնդի կառավարչի ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) կողմից հրապարակվող տեղեկությունները, հրապարակման կարգը և ձևը» կանոնակարգ 10/23, «Կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրին ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» որոշում, «Ապահովագրական ընկերությունից պարտադիր անուիտետի ժառանգման կարգը և անուիտետի ժառանգման դիմումի ձևը հաստատելու մասին» որոշում, «Կուտակային կենսաթոշակային անուիտետի պայմանագրում ներառվող էական պայմանների մասին» որոշում, «Անուիտետի մնացորդային գումարի հաշվարկման և այլ ապահովագրական ընկերության փոխանցման կարգի մասին» որոշում, «Կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը այլ բանկում բացված կուտակային կենսաթոշակային ավանդային հաշվին փոխանցելու համար բանկի կողմից գանձվող վճարի առավելագույն չափը սահմանելու մասին» որոշում, «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցների` ֆոնդերի կառավարիչների միջև բաշխման կարգը սահմանելու մասին» որոշում, «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին տեղեկանքի ձևը հաստատելու մասին» որոշում, «Պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնության ստացման կարգը և պայմանները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման նպատակով կառավարչի ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» որոշում, «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության ընդհանուր կանոնները սահմանելու մասին» որոշում, «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից երաշխիքային ֆոնդը կառավարող անձին հաշվետվությունների տրամադրման կարգը և պայմանները» կանոնակարգ 10/15: