Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՄՆ-ն նոր ֆինանսական ճգնաժամի շեմին
16/07/2014 00:36
Կիսվել

ԱՄՆ-ն նոր ֆինանսական ճգնաժամի շեմին

Ամերիկյան տնտեսությանը սպառնում է նոր ֆինանսական ճգնաժամ: Նման եզրակացության է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վերահսկողության գրասենյակը (Congressional Budget Office, CBO): ԱՄՆ-ի բյուջեի եկամուտների և ծախսերի, հարկային բեռի դինամիկայի երկարաժամկետ կանխատեսումերի  համաձայն՝ առաջիկա 25 տարվա ընթացքում ԱՄՆ բյուջեի հարկային բեռի ծավալը կաճի առավել արագ տեմպերով, քան բյուջեի եկամուտները: Արդյունքում, երկրի պետական պարտքը մինչև 2039 թվականը կհասնի երկրի ՀՆԱ-ի 100%-ին: Այս ցուցանիշը ամերիկյան տնտեսության և հետևապես համաշխարհային տնտեսության համար ռիսկային է:

Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացի տնտեսագետների կանխատեսումների՝  2009 թվականին գրանցված 10% բյուջետային պակասուրդի դիմաց առաջիկա տարիներին կգրանցվի ցուցանիշի անկում: 2015-2018 թվականների համար կանխատեսվում է ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդի ցուցանիշ՝ 2,5-3%-ի սահմաններում: Մինչև 2014 թվականը բյուջեի պակաուրդը կկազմի երկրի ՀՆԱ-ի 4%-ը: Կանխատեսվում է, որ 2015-2024 թվականներին ԱՄՆ-ի բյուջեի տարեկան պակասուրդների համախառն ծավալը կկազմի 7,6 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ընթացիկ ֆինանսական տարվա առաջին ուս ամսվա արդյունքներով ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կազմել է 436,4 մլրդ ԱՄՆ դոլար:

Սպասվում է, որ 2014 ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կկազմի 492 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արժույթի միջազգային հիմադրամը (ԱՄՀ) վերանայել և արդյունքում կրճատել էր ամերիկյան տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: 2014 թվականի համար ԱՄՀ-ն կանխատեսում է ԱՄՆ-ի տնտեսության 2% աճ: 2015 թվականի համար կանխատեսվում է 3% տնտեսական աճ:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12