Այլ Լուրեր

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
ՎիվաՍել-ՄՏՍ. Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է երիտասարդական «Վիքի» ճամբարի մասնակիցների հետ
19/07/2014 19:26
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է երիտասարդական «Վիքի» ճամբարի մասնակիցների հետ

Երիտասարդական «Վիքի» ճամբարի կազմակերպիչների հրավերով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է ճամբարի մասնակիցների հետ:

Երիտասարդական «Վիքի» ճամբարները կազմակերպվելու են Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Վանաձորում (ս.թ. հուլիսի 6-ից 20-ը և օգոստոսի 12-ից 26-ը)՝ «Վիքիմեդիա» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմակերպության ջանքերով:

«Հայկական ազգային ինքնության և պատմական-մշակութային հարուստ ժառանգության պահպանումը միշտ եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը և գնահատում համացանցում հայկական բովանդակությունն ավելացնելուն ուղղված ձեր ջանքերը: Դա կնպաստի մեր երկրի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն աշխարհում, զուգահեռաբար` տեղեկատվության աղբյուր կծառայի հայրենիքից դուրս բնակվող հայերի համար: Այս նախաձեռնությունը նաև շփման  հարթակ է` նույն գաղափարները և մտահոգությունները կիսող հայ երիտասարդների համար: Մենք պետք է ընդունենք, որ ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որ ազգը պատշաճ ներկայացված լինի նաև վիրտուալ աշխարհում: Համացանցում հայկական բովանդակության ծավալի մեծացումը` աշխարհում հայկական գործոնի ուժեղացմանն ուղղված արդյունավետ գործիք է»-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վիքի» ճամբարի առաջին հերթափոխում ընդգրկվել են Երևանի «ԱՅԲ», ֆիզմաթ մասնագիտացմամբ դպրոցների, Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» դպրոցի ավագ դասարանների աշակերտներ, սիրիահայ պատանիներ, ինչպես նաև աշակերտներ և ուսանողներ՝ Եղվարդից, Ապարանից, Կոտայքից և Արցախից:

«Վիքիմեդիա Հայաստանի» նպատակն է ինտերնետի, մասնավորապես՝ «Վիքիմեդիայի», «Վիքիգրադարանի», «Վիքիգրքերի» և «Վիքիճանապարհորդի» միջոցով բազմապատկել և բովանդակային առումով հարստացնել Հայաստանին, հայոց պատմությանն ու մշակույթին, Հայոց եղեռնին և հայկական հարցերին նվիրված հայալեզու և օտարալեզու բովանդակությունը:
 
Ճամբարը կմիավորի 14-ից 20 տարիքային խմբի «Վիքի» կոնտենտը խմբագրողների, ովքեր կընտրվեն` ըստ հայկական «Վիքիպեդիայում» հեղինակած հոդվածների ծավալի և քանակության: Նրանց կտրվեն ճամբար մուտքի անցագրեր. ևս 100 պատանի հնարավորություն կունենա մասնակցելու ճամբարին՝ անցագրի համար վճարելով 120 000 դրամ: 14 օր անընդմեջ, բոլոր մասնակիցներն օրական 4 ժամ կտրամադրեն Հայաստանին և հայ ժողովրդին նվիրված արևելահայերենով, արևմտահայերենով և այլ լեզուներով հոդվածների հրապարակմանը:

Երկու շաբաթվա ընթացքում ճամբարի մասնակիցները կտիրապետեն «Վիքի» խմբագրման գործիքներին և կհրապարակեն հոդվածներ` «Վիքիպեդիայի» գործող խմբագիրների ղեկավարությամբ: Ճամբարի մասնակիցների աշխատանքներն առավել դյուրին և արդյունավետ դարձնելու նպատակով՝ «Վիքիգրադարանը» կհամալրվի արևելահայ և արևմտահայ գրողների ստեղծագործությունների թվայնացված տարբերակներով: Հոդվածների կազմման համար մասնակիցների տրամադրության տակ կլինեն նաև տպագիր աղբյուրներ: Ամենօրյա ժամանցային ծրագրում ընգրկված են հայկական երգի և պարի դասեր, հայկական ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպումներ ճանաչված գիտնականների, գրողների և մշակութային գործիչների հետ: Բացի այդ, ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու «Վիքի ճամփորդություն»,  այցելելու Լոռու և Շիրակի մարզերի թանգարաններ և պատմական հուշարձաններ: Սպորտային ժամանցի կազմակերպման համար ճամբարականների տրամադրության տակ կլինեն վոլեյբոլի, ֆուտբոլի դաշտերը, ինչպես նաև սեղանի թենիսը:

«Վիքիմեդիա Հայաստանի» «Վիքի» ճամբար 2014-ի ծրագրի կարևորագույն և հրատապ խնդիրներից է առանձին՝ «Արևմտահայ Վիքիմեդիայի» ստեղծումն ու հարստացումը: Ճամբարի գլխավոր նպատակը արևմտահայ դպրոցականներին և ուսանողներին հայկական «Վիքիպեդիայի» կազմման աշխատանքներում ներգրավելն է: Դա հնարավորություն կընձեռի ստեղծելու «Վիքիպեդիայի» արևմտահայերեն բաժինը և հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ արևմտահայերեն հոդվածներ հրապարակելու «Վիքիգրադարանում»: Արևմտահայերենն ընդգրկված է անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների՝ Միացյալ ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝  UNESCO-ի ցանկում,  ուստի   Արևմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծումը կնպաստի արևմտահայերենի պահպանմանը:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59