Տնտեսական

USD BUY - 393.00-1.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 413.00-5.00
OIL:  BRENT - 76.51+0.45 WTI - 74.07+0.90
COMEX:  GOLD - 2652.70-0.92 SILVER - 30.10+0.23
COMEX:  PLATINUM - 946.30+1.74
LME:  ALUMINIUM - 2529.00-1.40 COPPER - 8802.50-1.65
LME:  NICKEL - 15078.00-2.58 TIN - 28557.00-0.91
LME:  LEAD - 1934.50-2.49 ZINC - 2927.00-4.00
FOREX:  USD/JPY - 157.27-0.03 EUR/GBP - 1.0308+0.40
FOREX:  EUR/USD - 1.0308+0.40 GBP/USD - 1.242+0.22
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42732.13+0.80 NASDAQ - 19621.68+1.77
STOCKS US: S&P 500 - 5942.47+0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 39894.54+0.00 TOPIX - 2784.92+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 19760.27+0.70 SSEC - 3211.43-1.57
STOCKS EUR:  FTSE100 - 8223.98-0.44 CAC40 - 7282.22-1.51
STOCKS EUR:  DAX - 19906.08-0.59
03/01/2025  CBA:  USD - 396.90+0.34 GBP - 491.92-7.35
03/01/2025  CBA:  EURO - 408.17-5.72
03/01/2025  CBA:  GOLD - 33768.00+415.43 SILVER - 375.23-2.73
Տարվա առաջին կեսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,4%-ով
23/07/2014 10:02
Կիսվել

Տարվա առաջին կեսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,4%-ով

Ընթացիկ տարվա առաջին կեսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.4% աճ, որին առավել նպաստել են ծառայությունների և առևտրի ոլորտները: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկրի արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 579,3 մլրդ ՀՀ դրամ՝ պահպանվելով այն նույն մակարդակում, ինչ գրանցվել է նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.4%-ով և կազմել 219,4 մլրդ ՀՀ դրամ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 500,2 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 4.0%-ով:

Միևնույն ժամանակ, առևտրի շրջանառությունն աճել է 5.6%-ով և կազմել 1010,7 մլրդ ՀՀ դրամ: Շինարարության համախառն ծավալը կազմել է 125,8 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 0,4% աճ:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մեր երկրում գնաճը կազմել է 4%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 108.7%:

03/01/2025
դրամ
Դոլար (USD)
396.90
+0.34
Եվրո (EUR)
408.17
-5.72
Ռուբլի (RUR)
3.54
-0.17
Լարի (GEL)
140.99
-0.39
33768.00
+415.43
Արծաթ
375.23
-2.73