Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎիվաՍել-ՄՏՍ. «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի հարակից տարածքում նոր հիմնական կայան է տեղադրվել
23/07/2014 13:24
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի հարակից տարածքում նոր հիմնական կայան է տեղադրվել

Շարունակելով Հայաստանի հեռավոր, լեռնադիր և նոսր բնակեցված տարածքներում շարժական հաղորդակցության ծառայություններ ապահովելու ծրագիրը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ին հարակից առաջին մասնավոր կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» կոչվող պահպանվող տարածքում  հիմնական կայան է տեղադրել:

Նման ռելիեֆով բարձր լեռնային գոտիներում առավել դժվար է իրականացնել շինմոնտաժային աշխատանքներ: Անգամ ամենագնաց մեքենաները դժվարությամբ են հաղթահարում լեռնային ճանապարհը: Արտաքին էլեկտրասնուցման համար տեղադրվել է տրանսֆորմատորային ենթակայան և փայտե սյուների վրայով անցկացվել է 1,5 կմ երկարությամբ բարձր լարման հոսանքագիծ, որը լեռան գագաթին գտնվող հիմնական կայանը միացնում է ստորոտից որոշակի հեռավորության  վրա գտնվող էլեկտրական հոսանքի հիմնական աղբյուրին: Հիմնական կայանը գտնվում է ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա:

Նորակառույց կայանը ծառայելու է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում անխափան բջջային կապ ապահովելուն, ինչպես նաև կնպաստի անձնակազմի և այցելու-գիտնականների կողմից՝ արգելոցի տարածքում հետազոտությունների անցկացմանը: Բարձր լեռնային գոտում բջջային կապից օգտվելու հնարավորությունից բացի՝ նորակառույց կայանը թույլ կտա իրական ժամանակում անհրաժեշտ տվյալներ փոխանցել Ուրցաձորի էկոկրթական կենտրոն՝ SIM-քարտի հնարավորություն ունեցող թվային տեսախցիկների միջոցով, որոնք տրամադրել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Օրինակ՝ տեսախցիկը կարող է գրանցել վայրի կենդանու առկայությունը և փոխանցել տվյալը համապատասխան հասցեով: Շարժական հաղորդակցության ծառայությունների հասանելիությունը նաև կօգնի կապ պահպանել տարբեր կառույցների հետ, եթե լրացուցիչ միջամտության կարիք առաջանա:

Գերարագ ինտերնետի շնորհիվ՝ Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի այցելուները հնարավորություն կունենան հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ ուղարկելու և ստանալու մեծածավալ փաստաթղթեր, կառավարելու վեբ-կայքեր, հետևելու եղանակի տեսությանը և այլն: «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ը գտնվում է ժայռերով շրջապատված մեկուսի վայրում: Ձմռանը, առատ ձյան ժամանակ, ճանապարհները կարող են անանցանելի դառնալ: Հետևաբար՝ շարժական հաղորդակցության հասանելիությունն առաջնային անհրաժեշտություն է: Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի ջեռուցումն ու տաք ջրի մատակարարումն իրականացվում է արևային վահանակների միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ՝ տրանսֆորմատորային ենթակայանից առանձին հոսանքագիծ կանցկացվի կենտրոն՝ պոմպակայանի միջոցով գետից ջուր հանելու և հաճախակի ոռոգման կարիք ունեցող ավելի քան 2000 նորատունկ ծառերը ջրելու համար:

Երկրի հեռավոր վայրերում հիմնական կայաններ կառուցելու որոշում ընդունելիս՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի առաջնորդվում միայն ներդրումների վերադարձելիության սկզբունքով: Ի թիվս սոցիալական այլ նախագծերի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, հովանավորում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի երկարաժամկետ ծրագրերը՝ ուղղված Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի պահպանմանը, ուսումնասիրմանը և բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը:

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» նախագիծը հրաշալի միջոց է Հայաստանյան բնության գանձերի և դրանց վտանգվածության մասին միջազգային իրազեկվածության մակարդակի բարձրացման համար: 

Ձայնային և տվյալների փոխանցման շարժական ծառայությունների հասանելիությունը նաև կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը գյուղական բնակավայրերում, մասնավորապես՝ Արարատի մարզում:

«Նորարարությունը ինքնանպատակ կլիներ, եթե չծառայեր մարդկության առաջընթացին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի դերը մեր հասարակությունում չի սահմանափակվում բնակչությանը հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման շնորհիվ շահույթի ստացմամբ: Շրջակա միջավայրը վտանգված է: Դեպի ծովը ելք չունեցող մեր երկիրը պատկանում է աշխարհի այն 34 տարածաշրջաններին, որոնք «Conservation International» կազմակերպության կողմից ճանաչվել են որպես Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման կարևորագույն գոտիներ:  Հայաստանը այն եզակի երկրներից է, որոնք ունեն էնդեմիկ տեսակների հարուստ կենսաբազմազանություն: Մենք պետք է հոգ տանենք մեր բնական ժառանգության պահպանման մասին, այլապես՝ վաղը կարող է չափազանց ուշ լինել»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52