Հյաստանում հնարավոր է բացվի Ռեդիսոն ցանցի հյուրանոց
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է The Rezidor Hotel Group-ի փոխնախագահ Արիլդ Հովլանդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Radisson» ցանցի հյուրանոցի հիմնման հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը կարևորել է մեծ հեղինակություն ունեցող հյուրանոցային ցանցի ներկայացվածությունը մեր երկրում և հայտնել կառավարության աջակցությունը ծրագրի իրականացման գործընթացներում: Վարչապետը նշել է, որ կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում «Radisson»-ի առկայությունը և բարձրորակ ծառայությունների մատուցումը կնպաստի զբոսաշրջության ու տեղի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը: