Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Մոտ կես միլիոն դոլար զիմբաբվեցիներին, ովքեր հայերին ծիրան աճեցնել կսովորեցնեն. Իշխան Զաքարյանի հերթական բացահայտումները
03/09/2014 13:11
Կիսվել

Մոտ կես միլիոն դոլար զիմբաբվեցիներին, ովքեր հայերին ծիրան աճեցնել կսովորեցնեն. Իշխան Զաքարյանի հերթական բացահայտումները

Սեպտեմբերին 2-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, Վերահսկիչ Պալատի 2013թ. տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը խոսելով չարաշահումների մասին, մի քանի օրինակ բերեց:

Անդրադարձ կատարելով գյուղական ենթահառուցվածքներ ծրագրին՝ Զաքարյանը նշել է, որ 613 մլն դրամ ոչ արդյունավետ է ծախսվել, ինչի արդյունքում Սյունիքում որոշ գյուղեր այդպես էլ չեն գազաֆիկացվել, այս գործը պետք է տրվի դատախազությանը:

Իշխան Զաքարյանը հայտնել է նաև, որ Գյուղական ենթավարկերի և գյուղատնտեսական ներդրումների ծրագրերի շրջանակներում չարաշահումներ են հայտնաբերվել «Արալեռ ՏՈՏ» ընկերության գործունեությունում, որը պարտավորություն էր ստանձնել Հայաստան ներկրել 150 մլն դրամ արժողությամբ 900 գլուխ «էդիլբաեւ» տեսակի ոչխար, իսկ իրականում գնել է 235 գլուխ տեղական ոչխար:

ՎՊ նախագահը նաև անդրադարձ է կատարել «Հայկական միրգ» ընկերության գործունեությանը, որը ծիրանի, դեղձի այգիներ հիմնելու համար կնքել է պայմանագիր Զիմբաբվեում գրանցված մի ընկերության հետ և 462 հազար ԱՄՆ դոլար տվել, որպեսզի այդ ընկերությունը հայերին ծիրանի և դեղձի արտադրության մեխանիզմներ սովորեցնի:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52