Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանում էկելտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 4.2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4 325.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա նույն ցուցանիշից պակաս է 4.2%-ով:
Մասնավորապես ՋԷԿ-երում արտադրվել է 1 469.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ +1.6%, ՀԷԿ-երում՝ 1 248.0՝ -11.6%, ՀԱԷԿ-ում՝ 1 605.3՝ -3%, այլ աղբյուրների կողմից՝ 2.4՝ փոփոխություն չկա: