ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 10/09/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.19 դրամով և կազմել 409.50 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.17 դրամով և կազմել 530.10 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 11.01 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.25 դրամով և կազմել 659.05 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 50.48 դրամով և կազմել 16532.86 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.62 դրամով և կազմել 250.15 դրամ: Պլատինի գինը նվազել է 127.07 դրամով և կազմել 18366.19 դրամ: