ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 11/09/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 409.35 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.14 դրամով և կազմել 528.96 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 10.94 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.14 դրամով և կազմել 665.19 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 68.57 դրամով և կազմել 16464.29 դրամ: Արծաթի գինն աճել է 0.04 դրամով և կազմել 250.19 դրամ: Պլատինի գինը նվազել է 177.82 դրամով և կազմել 18188.37 դրամ: