Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ucom. նոր ֆուտբոլային դաշտ Ամասիա համայնքի բնակիչների համար
18/09/2014 20:26
Կիսվել

Ucom. նոր ֆուտբոլային դաշտ Ամասիա համայնքի բնակիչների համար

Շիրակի մարզի Ամասիա համայնքում տեղի է ունեցել «Յուքոմ» ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցությամբ կառուցված, միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող ֆուտբոլի դաշտի բացումը:

Բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել բացման խոսքով՝ նշելով, որ ֆուտբոլային դաշտը բացվել է հատկապես սահմանամերձ համայնքներում սպորտի մասսայականացման և առողջ ապրելակերպի գաղափարի արմատավորման նպատակով: «Նմանատիպ ակցիաները շարունակական բնույթ են կրելու, և շուտով Ամասիայում բացվելու են նաև վոլեյբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ», – նշեց Հայկ Եսայանը:

Նորաբաց ֆուտբոլային դաշտում առաջին խաղում մրցեցին Ամասիայի ֆուտբոլի վետերաններն ու սկսնակ ֆուտբոլիստների թիմերը:

Ֆուտբոլային խաղից հետո «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանի ուղեկցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ամասիայում արդեն շուրջ մեկ տարի գործող արվեստի մանկական դպրոց, որը վերանորոգվել և կահավորվել է «Յուքոմ» ընկերության կողմից: Դպրոցի տնօրեն Ջեմմա Մանուկյանը ներկայացրել է դպրոցն ու նշել, որ շենքային նոր պայմանները մեծապես նպաստել են դպրոցում նոր խմբակների ստեղծմանն ու աշակերտների թվի ավելացմանը: Նա իր հերթին շնորհակալություն է հայտնել «Յուքոմ» ընկերությանը դպրոցի առաջխաղացմանն աջակցելու համար:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45