ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 19/09/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.25 դրամով և կազմել 407.63 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.77 դրամով և կազմել 525.07 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 10.60 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.95 դրամով և կազմել 668.39 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 193.21 դրամով և կազմել 15995.39 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.56 դրամով և կազմել 242.45 դրամ: Պլատինի գինը նվազել է 264.24 դրամով և կազմել 17613.94 դրամ: