![Աճել է հայկական արտադրության դպրոցական տետրերի պահանջարկը](https://b24.am/pub/uploads/2014/09/spiral_notebooks_885509225-1280x854.jpg)
Աճել է հայկական արտադրության դպրոցական տետրերի պահանջարկը
Հայկական արտադրության դպրոցական տետրերի պահանջարկն աճել է: Այս տարի մեր երկրում արտադրվել է շուրջ 664.5 տոննա դպրոցական տետր: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 13.2%-ով:
Հայաստանում տետրերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից է «ՍԿԱՐԼԵՏ»-ը:
Նշենք, որ 2013 թվականի հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում արտադրվել էր 587.2 տոննա դպրոցական տետր: