ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 24/09/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 406.80 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.06 դրամով և կազմել 522.62 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 10.61 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 667.27 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 104.15 դրամով և կազմել 15982.44 դրամ: Արծաթի գինն աճել է 2.25 դրամով և կազմել 234.37 դրամ: Պլատինի գինն աճել է 96.94 դրամով և կազմել 17486.52 դրամ: