Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Երևանում բացվել է Բրիտանական բիզնես դպրոցը
24/09/2014 18:26
Կիսվել

Երևանում բացվել է Բրիտանական բիզնես դպրոցը

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նյախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ-ում մասնակցել է Բրիտանական բիզնես դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է դպրոցով՝ ծանոթացել ստեղծված ուսումնական պայմաններին և առաջիկա ծրագրերին:

Ողջունելով դպրոցի հիմնադրումը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանի կառավարության ծրագրի կարևորագույն ուղղություններից է, և պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում երկրի կրթական համակարգի շարունակական կատարելագործման և արդիականացման խնդիրները: «Մրցունակ պետություն՝ նշանակում է մրցունակ կրթական և գիտական համակարգ: Այսպես է սահմանված Հայաստանի կառավարության ծրագրում: Այսօր դժվար է պատկերացնել մրցունակ լինելու գաղափարը, եթե ազգային տնտեսությունը հենված չէ առաջատար գիտելիքների վրա: Ուշադրության կենտրոնում պահելով կրթական համակարգի խնդիրները՝ մենք փորձում ենք հնարավորինս աջակցել և բարենպաստ պայմաններ ստեղծել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացման համար»,- ընդգծել է վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է կրթության բնագավառում հերթական խոշոր նախագծի իրականացումը՝ ՀՀ կառավարության որոշմամբ Պետական տնտեսագիտական համալսարանում Բրիտանական բիզնես դպրոցի հիմնումը:

Հովիկ Աբրահամյանը բրիտանական առաջատար փորձի կիրառումը Հայաստանում համարել է նշանակալի ձեռքբերում: Վարչապետի խոսքով՝ այս նախաձեռնությունը բուհերի միջազգայնացման, համալսարանների հեղինակության բարձրացման լավ օրինակ է: «Հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ լինելով միակը մեր տարածաշրջանում՝ Բրիտանական բիզնես դպրոցը ձեռք է բերում տարածաշրջանային կարգավիճակ՝ ընձեռելով նաև օտարերկրացիներին բրիտանական չափանիշներին համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հույս հայտնելով, որ այս նախագծի իրականացումը խթան կհանդիսանա նաև Հայաստանի այլ բուհերի համար: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ աշխարհի առաջատար համալսարանների հետ շփումներն ու համագործակցությունը մեծապես կնպաստեն հայաստանյան կրթական համակարգի հետագա զարգացմանը:

Դպրոցի բացմանը ելույթով հանդես եկան ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, Անգլիա Ռասկին համալսարանի պրոռեկտոր Թրեվոր Բոլթոնը, Լոնդոնի կոմերցիայի դպրոցի ներկայացուցիչ Գրոգոր Դուգլասը և ուրիշներ:

Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցը ստեղծվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Globe Education (GB) LTD» ՍՊԸ-ի համագործակցության շրջանակներում: «Globe Education (GB) LTD»-ի գործընկերները 4 բրիտանական բուհեր են, որոնցից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցելու է Անգլիա Ռասկին համալսարանը:

ՀՀ կառավարության 2013 թ. որոշմամբ՝ համատեղ բիզնես դպրոցի բաժնեմասի 51 տոկոսը կտնօրինի «Globe Education (GB) LTD»-ն, 44 տոկոսը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ 5 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:

Բիզնես դպրոցն արդեն իսկ օգոստոսի 29-ին հայտարարել է ընդունելություն բիզնեսի կառավարման բրիտանական մագիստրոսական ծրագրի համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան բրիտանական միջազգային ճանաչում ունեցող Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ: Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցի ուսանողները բացառիկ հնարավորություն են ունենալու ուսումնառության ընթացքում, նույն ուսման վարձի շրջանակներում, երկու մոդուլի մասնակցել Լոնդոնի Կոմերցիայի դպրոցի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Լոնդոնում, Մալթայում և այլուր:
Դասավանդումն իրականացնելու են Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոսները՝ տեղացի բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ համագործակցությամբ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12