Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Beeline. պարգևատրվել են ԴիջիՔամփ ամառային երկրորդ ճամբարի հաղթողները
25/09/2014 05:43
Կիսվել

Beeline. պարգևատրվել են ԴիջիՔամփ ամառային երկրորդ ճամբարի հաղթողները

Beeline-ը և ԻՏՁՄ-ն պարգևատրեցին  ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին։ Օգոստոսի 10-20-ը Գեղարքունիքի Ծաղկունք հյուրատանն անցկացված ճամբարին մասնակցել են 40 երիտասարդ, որոնց ներկայացրած գործարար առաջարկներն լավագույն են ճանաչվել ընտրական փուլի արդյունքում։ Ճամբարի մասնակիցները հնարավորություն են ստացել կատարելագործել իրենց ծրագրերը՝ փորձագետների խորհրդվատության, գործարարների  և թիմային աշխատանքի շնորհիվ։

Հանձնաժողովի որոշմամբ ճամբարի հաղթող է ճանաչվել 3 մասնակից։ ԴիջիՔամփ 2014–ին առաջին տեղը գրավեց սերմնացան ռոբոտի գաղափարը, որի հեղինակն է Սպիտակից Տիգրան Սարգսյանը: Երկրորդ մրցանակը շնորհվեց Երևանից Դավիթ Ավետիսյանին, ով առաջարկեց «Թոփ տարիֆ» գաղափարը. ծրագիր, որը վերլուծում է բաժանորդի շարժական կապի ծառայությունների օգտագործումը և ստացած արդյունքների հիման վրա  առաջարկում է շահավետ սակագին։ Իսկ երրորդ մրցանակին արժանացել է պաղպաղակի արտադրության ավտոմատացված  սարքի գաղափարը, որը առաջարկվել է ԵՊՃՀ ռոբոտաշինության խմբակի կողմից։ Բոլոր հաղթողներն արժանացան դրամական պարգևների, իսկ ճամբարի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ԴիջիՔամփ 2014-ի հավաստագրեր:

«Ի սրտե շնորհավորում եմ տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլորին ակտիվ մասնակցության համար։ Ճամաբարի մեկնարկի առաջին իսկ օրից ես հանդիպում եմ Ձեզ հետ և պետք է նշեմ, որ շատ տպավորված եմ տեսնելու հենց Ձեր նման երիտասարդների, ովքեր իրենց սեփական ջանքերով  և աշխատանքով կերտում են իրենց ապագայի կանաչ ճանապարհը, իսկ Beeline-ը կօգնի ձեր կյանքը դարձնել ավելի լավ։ Ակնկալում եմ, որ մոտ ապագայում մենք դեռ շատ առիթներ կունենաք հանդիպելու թե՛ որպես ընկերներ և թե՛ որպես գործընկերներ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր նպատակը երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության աջակցությունն է: Ճամբարի միջավայրը էապես նպաստեց, որ երիտասարդները իրենց գաղափարների իրագործման համար գործուն թիմեր ձևավորեն և ստացած փորձի հիման վրա իրագործեն սեփական բիզնես գաղափարները»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ճամբարի մասնակիցներն առավել հետաքրքիր գաղափարների իրականացման նպատակով աշխատանքային թիմեր էին կազմել, ներկայացրել բիզնես պլան, մարքեթինգային ծրագիր և գաղափարը բիզնեսի վերածելու համար հնարավորինս ավարտուն տեսք: Գործարար առաջարկներն ներկայացվել են հանձնաժողովի անդամներին։ ԴիջիՔամփ 2014-ի հաղթող թիմերին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու հոկտեմբերի 3-5-ը կայանալիք ԴիջիԹեք 2014 տասերորդ հոբելյանական միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին:

Հիշեցնենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն և կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես և իրագործելու սեփական ծրագրերը։ ԴիջիՔամփ ձեռներեցության  ամառային  ճամբարի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետևելով digicamp.digitec.am հղմանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52