Սոցիալական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Beeline–ը մասնակցում է  Սոցիալական գործընկերության 5-րդ ազգային կոնֆերանսին
02/10/2014 15:10
Կիսվել

Beeline–ը մասնակցում է Սոցիալական գործընկերության 5-րդ ազգային կոնֆերանսին

Beeline–ը մասնակցում է Սոցիալական գործընկերության 5-րդ ազգային կոնֆերանսին։ Կոնֆերանսի հիմնական նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը ՀՀ–ում պետական մարմինների, աշխատողների և գործատուների միջև:

Սոցիալական գործընկերությանը նվիրված 5-րդ ազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի վերաբերյալ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների ամփոփ վերլուծության արդյունքները, ՀՀ պետական քաղաքականությունը, զարգացման հեռանկարները, կրթություն-աշխատաշուկա համագործակցության իրավիճակը, հիմնախնդիրները՝ դրանց  հաղթահարման ուղիներն ու սոցիալական երկխոսության միջազգային փորձը, աշխատուժի զարգացման խնդիրները:  

«Առաջին հերթին կցանականայի շնորհավորել Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Սոցիալական գործընկերության 5-րդ ազգային կոնֆերանսի կայացման առթիվ։ Միջազգային փորձն ապացուցում է, որ շարունակական համագործակցության պարագայում սոցիալական գործընկերության ինստիտուտը կարող է ծառայել որպես արդյունավետ գործիք երկրի տնտեսական և սոցիալական զարգացումն ապահովելու գործընթացում։ Իսկ եռակողմ սոցիալական գործընկերության և սոցիալական երկխոսության պարագայում Beeline–ը ստանձնել է սոցիալական գործընկերոջ դեր, ինչպես աշխատակիցների, այնպես էլ պետության համար: Դրանում է նաև արտահայտվում մեր` որպես պատասխանատու գործատուի դերը, որը ձգտում է փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում  Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։
 
«Հայաստանի գործատուների հանրապետական միությունը թվով 5-րդ ազգային կոնֆերանսն է կազմակերպում սոցիալական գործընկերության բնագավառում: Բոլոր կոնֆերանսները ունեցել են մեկ հիմնական նպատակ՝ խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների, աշխատողների և գործատուների միջև: Այս կապակցությամբ կարևոր եմ համարում նշել ՀԳՀՄ անդամ Beeline–ի ՓԲԸ բարձր դերակատարությունը կոնֆերանսի հաջող իրականացման առումով: Beeline–ը  հանդիսանում է ՀԳՀՄ մշտական գործընկեր, և իր ֆինանսական աջակցությամբ և ինտելեկտուալ մասնակցությամբ մշտապես նպաստում է լավագույն մշակույթի ներդրմանը և զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Խորին շնորհակալություն եմ հայտնում Beeline–ին և գլխավոր տնօրեն  Անդրեյ Պյատախինին հերթական աջակցության և այսօրվա մասնակցության համար, որի շնորհիվ նրանք մշտապես բարձր է պահում իր և ՀԳՀՄ հեղինակությունը»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Կոնֆերանսին մասնակցում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կառույցների ավելի քան 130 ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, տեղական և միջազգային կազմակերպություններից հրավիրված փորձագետներ:

Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հովանավորներն են՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Կովկասում գործատուների միությունների համագործակցության ծրագիրը և Beeline–ը։

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03