Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ucom-ի աջակցությամբ մեկնարկում է ԴիջիԹեք 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը
02/10/2014 19:30
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ մեկնարկում է ԴիջիԹեք 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 2-ին կայացավ 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք ցուցահանդեսին նվիրված մամուլիս ասուլիս, որի բանախոսներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 3-5, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «ԵրևանԷքսպո» կենտրոնում: Պաշտոնական բացումը կիրականացվի 10:00-ին, իսկ այցելուների համար ցուցահանդեսի մուտքը հոկտեմբերի 3-ին ազատ կլինի ժամը 11:30-ից սկսած:

«ԴիջիԹեք Էքսպոյի անցած տասը տարիներն ապացուցեցին, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում կայուն զարգացում է գրանցում` խթանելով երկրի տնտեսության բոլոր ոլորտների և հասարակական կյանքի առաջխաղացմանը: ԴիջիԹեքը նաև այն գործիքներից է, որն ուղղված է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն: Ցուցահանդեսը դարձել է տեխնոլոգիական հայության տոնը, նրանց շփումների և համագործակցության լավագույն հարթակը, բացի այդ, ԴիջիԹեքն ամփոփ ներկայացնում է ՀՀ տեխնոլոգիական ոլորտը և առկա հաջողությունները»,- նշեց միության գործադիր տնօրեն ԿարենՎարդանյանը։

«Յուքոմ» ընկերությունը, լինելով տեխնոլոգիական զարգացումների և նորարարությունների բարեխոս ու կարևորելով հայաստանյան ՏՀՏ և ԲՏ ոլորտի զարգացումն ու առաջընթացը գիտելիքների վրա հիմնված հասարակության կառուցման գործում, որոշում կայացրեց ստանձնել ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսի գլխավոր հովանավորությունը, – նշեց Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: Նա մասնավորապես ավելացրեց. «Արդեն տասը տարի է «ԴիջիԹեքը» համարվում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի կարևորագույն միջոցառումը, որն իր շուրջ հավաքում է ոլորտի տեղական և միջազգային մի շարք լուրջ ընկերություննների: «ԴիջիԹեքի» շրջանակներում կազմակերպված միջոցառումները շարժիչ ուժ են հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան շուկայի զարգացման, ՏՀՏ կրթական ծրագրերի ընդլայնման, գործարար կապերի ձևավորման և ամրապնդման, ինչպես նաև հասարակության էլեկտրոնային կրթվածության մակարդակի բարձրացման ճանապարհին»:

Տարիների գործունեության արդյունքում մեր բաժանորդը զգացել է համաշխարհային նորարարությունների մուտքը սեփական բնակարան և կենցաղ, և այս ամենը նաև Digitec-ի շնորհիվ, – նշեց Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Այս տարի նույնպես Յուքոմը Դիջիթեքի այցելուներին կներկայացնի իր նորարարությունները, որոնց տեխնոլոգիական լուծումները նորություն են ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային մակարդակով:

Ցուցահանդեսի հիմնական նպատակը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, ինչպես նաեւ՝ տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև բարենպաստ միջավայր ու հաղորդակցության հարթակ ստեղծելը: ԴիջիԹեքը Հայաստանում ամենամեծ ու ամենասպասված ցուցահանդեսն է՝ հագեցած ՏՏ նորագույն լուծումների, ինժեներական ներուժի ներկայացումներով, մասնագիտական սեմինար-քննարկումներով։

Հոբելյանական ԴիջիԹեք Էքսպոի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնցից են.

– «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են: Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաև էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունը և թափոնների վերամշակման կամ այլ նպատակներով օգտագործման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է:

– Համակարգչային և բջջայինխաղերի հեքեթոն, որի ընթացքում խաղեր նախագծող թիմերը հատուկ ընտրված թեմայով խաղ են ստեղծելու: Բոլորը, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են միանալ հեքեթոնին:

– Աշխատանքի տոնավաճառ` ցուցահանդեսի 3-րդ հարկում գործելու է աշխատանքի տոնավաճառ, որտեղ ՏՀՏ և բիզնես ոլորտի ընկերությունները ներկայացնելու են թափուր աշխատատեղերը տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար:

– ԴիջիԼայֆ սեմինարներ, որի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալո ւամենավերջին տեխնոլոգիական լուծումներին, հանդիպելու Հայաստանի ՏՏ լիդերներին և ունկնդրելու նրանց՝ տեխնոլոգիական ապագայի վերաբերյալ տեսլականին:

Ցուցահանդեսի բաժիններն են. Համապարփակ ինժեներական լուծումներ, Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, Ծրագրային և վեբլուծումներ, Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, Տեխնոլոգիական կրթություն:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորը` «Յուքոմ» ընկերությունը:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41