Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Beeline. ԴիջիԹեքում ներկայցվել են ԴիջիՔամփ ամառային երկրորդ ճամբարի լավագույն բիզնես նախագծերը
03/10/2014 14:05
Կիսվել

Beeline. ԴիջիԹեքում ներկայցվել են ԴիջիՔամփ ամառային երկրորդ ճամբարի լավագույն բիզնես նախագծերը

Հայաստանում կայացած ԴիջիՔամփ ամառային երկրորդ տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի լավագույն բիզնես-նախագծերը ներկայացվեցին DigiTec տասներորդ հոբելյանական միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին, որն այս տարի անց է կացվում հոկտեմբերի 3-ից 5–ը Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում գտնվող «Երևան Էքսպո» կենտրոնում։

DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի երիտասարդ գործարարներին այցելեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Beeline-ի սոցիալական ռազմավարության կենտրոնում են տաղանդավոր երիտասարդները և մենք մշտապես աջակցելու ենք նրանց՝ ընձեռելով հնարավորություն հասնել ավելիին, նվաճել նորանոր բարձունքներ և օգնել մարդկանց դարձնել կյանքն ավելի լավը։ Հայ երիտասարդներն, իրոք, տաղանդավոր են և այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. նրանք այսօր արդեն ստեղծել են իրենց բիզնեսը և ես առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը դառնալու են հաջող ձեռնարկատերեր և իրենց լուման են ներդնելու երկրի տնտեսության զարգացման գործընթացում»,– նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

ԴիջիԹեք էքսպո 2014 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին երիտասարդ գործարարների բիզնես-գաղափարները ներկայացված էին տարբեր տաղավարներով և առաջացրել էին մեծ հետաքրքություն ցուցահանդեսի այցելուների շրջանում:

Նշենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն և կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես և իրագործելու սեփական ծրագրերը։ ԴիջիՔամփ ձեռներեցության  ամառային  ճամբարի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետևելով digicamp.digitec.am հղմանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52