Տնտեսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
Հայաստանում գործում է 2726 արդյունաբերական ընկերություն
14/10/2014 00:02
Կիսվել

Հայաստանում գործում է 2726 արդյունաբերական ընկերություն

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մեր երկրի արդյունաբերության ոլորտում գործում է 2 հազար 726 արդյունաբերական ընկերություն: Այս ընկերությունների մեծ մասը (1986 ընկերություն) իր գործունեությունը ծավալում է Երևանում:

Հարկ է նշել, որ վերջին հինգ տարվա կտրվածքով արդյունաբերության ոլորտում գրանցվել է գործող ընկերությունների ընդհանուր թվաքանակի 20% աճ:  

Մարզերում գործող արդյունաբերական ընկերությունների մասով ցուցանիշներն այսպիսին են. Կոտայքի մարզում գրանցված է 164, Լոռու մարզում՝ 97, Սյունիքի մարզում՝ 94, Շիրակի մարզում՝ 86, Արարատ մարզում՝ 85, Վայոց Ձորում՝ 53, Տավուշում՝ 50, Արագածոտնի մարզում՝ 39, Գեղարքունիքում՝ 37, իսկ Արմավիրում՝ 35 արդյունաբերական ընկերություն:

2013 թվականին Երևանում գործող արդյունաբերական ընկերությունների համախառն արտադրանքի ծավալը կազմել է 507,54 մլրդ ՀՀ դրամ: Սյունիքի մարզում ցուցանիշը կազմել է 204,97 մլրդ ՀՀ դրամ, Կոտայքի մարզում՝ 166,12 մլրդ ՀՀ դրամ, իսկ Լոռու մարզում՝ 123,72 մլրդ ԱՄՆ դոլար: Մյուս մարզերում արդյունաբերական արտադրանքի ցուցանիշը չի գերազանցել 80 մլրդ ՀՀ դրամը:

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23