Երրորդ եռամսյակում Սինգապուրի տնտեսությունն աճել է 1,2%-ով
Սինգապուրի ՀՆԱ-ն ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում, ապրիլ-հունիս հատվածի համեմատ, աճել է 1,2%-ով: Այսպիսով, սինգապուրյան տնտեսությունը հուլիս-սեպտեմբեր հատվածում կրկին վերադարձել է կայուն աճին: Նկատենք, որ վերլուծաբանների միջին կանխատեսումները անցած եռամսյակի համար կազմում էին 2,2%: Հաշվետու շրջանում երկրի ՀՆԱ-ն, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,4%-ով` կանխատեսվող 2,6%-ի փոխարեն:
Արդյունաբերական արտադրությունը գրանցել է 1,4% աճ, ծառայությունների ոլորտը` 2,9%, իսկ շինարարության հատվածը` 1,4% աճ: