Ֆինանսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԱՄՆ բյուջեի պակասուրդը նվազագույնն է 2008-ից առայսօր
16/10/2014 13:35
Կիսվել

ԱՄՆ բյուջեի պակասուրդը նվազագույնն է 2008-ից առայսօր

2014թ. ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ պետբյուջեի պակասուրդը, նախորդ ֆինտարվա համեմատ, նվազել է գրեթե 29%-ով` կազմելով 483,4 մլրդ դոլար, ինչը հավասար է ՀՆԱ-ի 2,8%-ին:

Երկրի ֆինանսների նախարարության տվյալներով` այս ցուցանիշը նվազագույնն է 2008-ից ի վեր և ամենացածրը` Բարաք Օբամայի նախագահության օրոք:

Բյուջեի եկամուտները ավարտված ֆինանսական տարում աճել են 8,9%-ով և կազմել 3,02 տրլն դոլար: Աճի հիմնական գործոններից են եղել ինչպես ֆիզիկական անձանցից ստացված հարկային մուտքերը (+6%), այնպես էլ` իրավաբանական անձանցից (+8%), ինչը, իր հերթին պայմանավորված է եղել աշխատավարձերի և կորպորատիվ շահույթի ավելացմամբ:

Մեկ տարվա ընթացքում ԱՄՆ պետբյուջեի ծախսերն ավելացել են 1,4%-ով (3,5 տրլն դոլար), ինչը հնարավոր է դարձել պաշտպանության համակարգին ուղղված ծախսերի կրճատմամբ (-5%): Ի դեպ, կրճատվել են նաև գյուղոլորտին հատկացվող միջոցները (-9%):

Սեպտեմբեր ամսին բյուջեի հավելուրդը կազմել է 105,8 մլրդ դոլար` նախորդ սեպտեմբերին գրանցված 75,1 մլրդ դոլարի համեմատ: Վերջին անգամ ԱՄՆ-ում բյուջեի տարեկան հավելուրդ է արձանագրվել 2001-ին: Իսկ 2009-ին ԱՄՆ-ի պատմության մեջ նկատվել է պակասուրդի առավելագույն մակարդակը` 1,41 տրլն դոլար կամ ՀՆԱ-ի 9,8%-ը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58