Փոլ Մաքքարթնին 18 ամսում հյուրախաղերից վաստակել է 165 մլն դոլար
Փոլ Մաքքարթնին այս շաբաթ գլխավորել է Billboard ամսագրի` հյուրախաղերով հանդես եկող ամենահայտնի արտիստների ցուցակը:
Միայն անցյալ շաբաթվա ընթացքում լեգենդար երաժիշտը ԱՄՆ-ում կայացած իր հինգ համերգների տոմսերի վաճառքից ստացել է 10,6 մլն դոլար եկամուտ:
Սըր Մաքքարթնին ծրագրել է հոկտեմբրի 30-ին ավարտել իր Out There համաշխարհային հյուրախաղերը, որոնք մեկնարկել են դեռևս անցյալ տարվա մայիսից:
Ներկայում բրիտանացի երաժշտի եկամուտների ընդհանուր ծավալն այդ հյուրախաղերից կազմել է 165 մլն դոլար: Նկատենք, որ նախորդ տարեվերջին Billboard-ի ամենահաջողված հյուրախաղերի թոփ 25-յակում Մաքքարթնին զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը: