ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – 2009Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 40%-ՈՎ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերից ստացված տվյալների համաձայն, 2009թ.առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում գազ օգտագործող բաժանորդների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 59 դիմում-բողոք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 101-ի փոխարեն: Անպատասխան չի մնացել ոչ մի դիմում:
Ընկերության մասնաճյուղերի արագ արձագանքման եւ «1-04» գազի վթարային ծառայության գրանցած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-մարտ ամիսներին ստացվել է 3564 հեռախոսազանգ, որից 2371-ի դեպքում պատասխաններ են տրվել անմիջապես զանգը գրանցողի կողմից: Մնացած 1193 զանգերին առնչվող հարցերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանումներին:
Դիմում-բողոքները եւ հեռախոսազանգերը հիմնականում վերաբերում են ներտնային տեխնիկական սպասարկմանը: Այդ խնդրի վերաբերյալ ստացվել 22 բողոք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39-ի փոխարեն, եւ 1105 հեռախոսազանգ: