Հայաստանում մսի արտադրությունն ավելացել է 13.3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ 2014թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրված մսի ծավալն աճել է 13.3%-ով և կազմել 34930.8 տոննա:
2014թ. առաջին իննը ամսում Հայաստանի Հնարապետությունում արտադրվել է 3866.8 մլն տոննա մսամթերք (ներառյալ երշիկեղենը): Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաեմատ աճել է 18.9%-ով (2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 3253 տոննա):
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալը: Այս ցուցանիշն ավելացել է 18.2%-ով և կազմել 354.6 տոննա: