ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ 21/04/09
Երեկ Լոնդոնի London Merchant Exchange (LME) բորսայում կայացած սակարկությունների արդյունքում մետաղների գները հիմանականում նվազել են, կանաչ գոտում մնացել է միայն անագը, որի գինը աճել է 1.65%-ով և կազմել է 12300 դոլար մեկ տոննայի համար:
Այլումինի գինը առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների համար նվազել է 1.75%-ով և կազմել է 1456 դոլր մեկ տոննայի համար, պղնձի գինը նվազել է 1.61%-ով և կազմել է 4645 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ կապարի գինը նվազել է 1.13%-ով և կազմել է 1493 դոլար մեկ տոննայի համար:
Ամենաշատը նվազել են նիկելի և ցինկի գները` համապատասխանաբար 2.39 և 2.66%-ներով և կազմել են 12300 և 1501 դոլար մեկ տոննայի համար: