Հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է շուրջ 41 հազար տոննա տուֆ
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանն արտադրել է 40 հազար 835.4 տոննա տուֆ (ուղիղ կտրվածքի): Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է նույն մակարդակում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Միայն սեպտեմբեր ամսում տուֆի արտադրության ծավալը կազմել է 4 հազար 686 տոննա:
Նշենք, որ 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել էր 41 հազար 11.2 տոննա տուֆ: