Կայացել է ԿԲ խորհրդի նիստը
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին բանկի խորհուրդը դեկտեմբերի 2-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Լիազոր մարմնի հրապարակած՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից հանելու խնդրանքի քննարկման, ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու» կարգը:
Փոփոխություններ են կատարվել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը, հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները հաստատելու մասին» որոշման մեջ:
Խորհուրդը վերաձևակերպել է «ՍԵՅՎՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան:
Խորհուրդը որոշել է հրապարակել «Բանբեր» պարբերականի եռամսյակի թողարկումը: