Հայկական արտադրության դպրոցական տետրերի պահանջարկը կրճատվել է
Հայկական արտադրության դպրոցական տետրերի պահանջարկը կրճատվել է: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել է շուրջ 824.1 տոննա դպրոցական տետր: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 6,5%-ով: 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել էր 882.8 տոննա դպրոցական տետր:
Նշենք, որ Հայաստանում տետրերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից է «ՍԿԱՐԼԵՏ»-ը: