Ավստրալիայում աճում է գործազրկության մակարդակը
Նոյեմբերին գործազրկության մակարդակը Ավստրալիայում աճել է մինչև 6,3%, ինչը վերջին 12 տարում առավելագույն մակարդակն է, տեղեկացնում է MarketWatch-ը` հղում անելով Ավստրալիայի վիճակագրական բյուրոյին:
Ընդ որում` հոկտեմբեր ամսին այդ ցուցանիշը կազմում էր 6,2%: Նախորդ ամսում աշխատատեղերի քանակը ավելացել է 42,7 հազարով, մինչդեռ` վերլուծաբանները կանխատեսում էին 15 հազար:
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Ավստրալիայի տնտեսության աճի տեմպերը չեն արդարացրել վերլուծաբանների սպասելիքները` պայմանավորված հումքի գների կտրուկ նվազմամբ, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ծավալի կրճատմամբ:
Ավելի վաղ հրապարակված պաշտոնական տվյալներով` հուլիս-սեպտեմբերին ավստրալական ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 0,3%-ով, իսկ տարեկան արտահայտությամբ` 2,7%-ով: Փորձագետները կանխատեսում էին համապատասխանաբար` 0,7% և 3,1% աճ: