Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
2014թ.-ի ինն ամիսներին բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 24.8 մլրդ դրամ
17/12/2014 23:17
Կիսվել

2014թ.-ի ինն ամիսներին բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 24.8 մլրդ դրամ

2014 թվականի ինն ամիսներին մեր երկրի բանկային համակարգի զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո)` հաշվարկված ըստ վերահսկողական հաշվետվությունների, կազմել է 24.8 մլրդ դրամ, շահութաբերությունն ըստ ակտիվների (RoA)` 1.1%, շահութաբերությունն ըստ կապիտալի (RoE)` 7.1%: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ տարեսկզբից շահույթով են աշխատել 17, իսկ վնասով` 5 բանկ:

Հունվար-սեպտեմբերին բանկային համակարգի զուտ շահույթը` հաշվարկված Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) համաձայն, կազմել է 28.2 մլրդ դրամ: Շահութաբերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների (RoA) և շահութաբերությունը (տարեկանացված) ըստ կապիտալի (RoE) կազմել են համապատասխանաբար 1.3% և 7.6%:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների` 2014 թվականի առաջին ինն ամիսներին բանկային համակարգի համախառն եկամուտները և համախառն ծախսերը կազմել են համապատասխանաբար 433.3 մլրդ և 400.8 մլրդ դրամ:

Տոկոսային եկամուտների գերակշիռ մասը` 84.7%-ը, բաժին է ընկել տնտեսությանը տրամադրված վարկերից ստացված եկամուտներին: Ոչ տոկոսային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռ են ունեցել ստացված միջնորդավճարներից եկամուտները և արտարժույթի առք ու վաճառքից զուտ եկամուտները` համապատասխանաբար 47.0% և 18.2%:

Տոկոսային ծախսերի կազմում շարունակել են մեծ տեսակարար կշիռ ունենալ ժամկետային ավանդների գծով տոկոսային ծախսերը և առևտրային բանկերից և ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրաված միջոցների գծով տոկոսային ծախսերը` համապատասխանաբար 58.9% և 17.6%: Ոչ տոկոսային ծախսերում զգալի տեսակարար կշիռը` 49.6%-ը, բաժին է ընկել աշխատակճակագիցների աշխատավարձին և դրան հավասարեցված այլ վճարներին:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28