Դրամի փոխարժեքն աճել է՝ 1$ = 515դ դրամ
2014թ.-ի դեկտեմբերի 18-ի 10:00-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 515 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 530 դրամ: Կարելի է արձանագրել, որ օրվա սկզբից ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել միջինը 15 դրամով: Միևնույն ժամանակ աճել է նաև Եվրոյի փոխարժերը՝ 675 դրամ՝ առք և 685 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 8.70 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 8.88 դրամ: