Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնը և Beeline-ը ներկայացրեցին App Armenia համակարգը և բջջային հավելվածը
20/12/2014 19:20
Կիսվել

Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնը և Beeline-ը ներկայացրեցին App Armenia համակարգը և բջջային հավելվածը

Beeline-ը Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի հետ համատեղ հայտարարում են App Armenia համակարգի գործարկման մասին։ App Armenia-ն բջջային հավելվածների և մոբայլ նախագծերի համար նախատեսված հարթակ է`ուղղված  բջջային հայալեզու բովանդակությունը զարգացմանը ։ 

App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web և Mobile: App.am կայքը օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել և ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App Armenia բջջային հավելվածը հասնելի է  Android և iOS համակարգով աշխատող հեռախոսների համար և այն կարելի է ներբեռնել Play Store և App Store մարքեթներից։ 

«Beeline–ը, հանդիսանալով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր,  իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հայալեզու բջջային հավելվածների և բովանդակության զարգացմանը։ Այս տարվա ընթացքում մենք գործարկել ենք մի քանի բջջային հավելվածներ, որոնք հարմարեցված են հայ հասարակությանը եւ հայերեն լեզվին: Համոզված եմ, որ այս ծրագիրը ոչ միայն կօգնի կյանքը դարձնել ավելի լավ, այլ մեծապես կնպաստի հայալեզու բջջային հավելվածների շուկայի զարգացմանը և զարգացման մեծ ներուժ ունեցող բնագավառում կխթանի երիտասարդների ներգրավածությունը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«Այս համակարգի գործարկումը ևս մեկ լուրջ քայլ է հայալեզու բջջային հավելվածների զարգացման գործընթացում։ Այսօր յուրաքանչյուր մարդու սմարթֆոնում կան ներբեռնված օգտակար բջջային հավելվածներ և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի App Armenia-ն դառնա արդյունավետ գործիք և պահանջված լինի օգտատերերի և բովանդակություն ստեղծողների կողմից»,– նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:

Ծրագրի շրջանակում առանցքային ուղղություններից մեկը հայալեզու բջջային նախագծերի ներկայացումն է, ինչպես նաև դրանց վերաբերյալ իրազեկման և տեղեկատվության տարածումը: Միևնույն ժամանակ App Armenia համակարգը թույլ է տալիս օգտատերերին իրենց պաստառներով, ձայնային և ազդանշանային ֆայլերով կիսվել համակարգի այլ մասնակիցների հետ:

Հավելենք, որ App.am կայքում հրապարակվում են նաև բջջային հավելվածների մասին նորություններ և հավելվածները ներկայացնող նյութեր: Ավելին, հայալեզու ցանկացած բջջային հավելված կարող է գրանցվել համակարգում և ստանալ տեղեկատվություն ներկայացնելու հնարավորություն:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15