
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱՊՐԻԼԻ 23-26-Ը ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Վրաստանի գազատրանսպորտային ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն, ապրիլի 23-ից մինչև ապրիլի 26-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Թբիլիսիի մերձակայքում մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ:
Այս ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահեստավորված գազի հաշվին` առանց սահմանափակումների: