Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Հայերեն վիքիպեդիան 42-րդ հորիզոնականից բարձրացավ 41-րդ հորիզոնական վիքիպեդիաների ընդհանուր  վարկանիշային սանդղակում
13/01/2015 16:10
Կիսվել

Հայերեն վիքիպեդիան 42-րդ հորիզոնականից բարձրացավ 41-րդ հորիզոնական վիքիպեդիաների ընդհանուր վարկանիշային սանդղակում

2015թ հունվարի 7-11-ը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը 14-20 տարեկան պատանիների համար կազմակերպել էր Ձմեռային Վիքի ճամբար Աղվերանի «Ոսկե Գետակ» հանգստյան տանը: Ճամբարի կազմակերպմանն աջակցել էր Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ ապահովելով բարձրակարգ ինտերնետ կապ: Հունվարի 10-ին Ձմեռային Վիքի ճամբարի մասնակիցները հայերեն վիքիպեդիան 42-րդ հորիզոնականից բարձրացրին 41-րդ հորիզոնական վիքիպեդիաների ընդհանուր վարկանիշային սանդղակում։ 

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ բազմալեզու հանրագիտարան է, որը կառուցում են Վիքիպեդիա կայքից օգտվողները` ազատ խմբագրման ձևաչափով։ Վիքիպեդիա և քույր նախագծերը համացանցում բովանդակություն ընձեռնող կայքերի լավագույն հնգյակում են:

Վիքիպեդիան օրական միլիոնավոր ընթերցողներ ունի ողջ աշխարհից, հարյուր հազարավոր կամավոր խմբագիրներ՝ աշխարհի յուրաքանչյուր անկյունից: Վիքիպեդիան ազատ որակյալ կրթական նյութեր ստեղծելու և քո երկիրն իր ողջ բազմազանությամբ համաշխարհային հանրությանը ներկայացնելու լավագույն հարթակն է: Այդ է պատճառը, որ Վիքիպեդիայից օգտվելը և այն համալրելը դարձել է ազգային ինքնության տարածման, ճանաչման և մայրենի լեզվի պահպանման կարևորագույն գործիք:

Զարգացած բազմաթիվ երկրներում վիքիպեդիան և վիքի նախագծերը դպրոցների և համալսարանների ուսումնական պրոցեսի պարտադիր մաս են կազմում: Քանի Հայաստանում դեռ չի արմատավորվել նման մոտեցումը, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է զանազան վիքի միջոցառումներ, որոնց նպատակն է տարածել համագործակցությամբ բարձրարժեք ազատ բովանդակություն ստեղծելու վիքի մշակույթը՝ համալրել վիքի խմբագրողների բանակը, արդեն դպրոցից արմատավորել համատեղ ստեղծագործելու վիքի գաղափարները և սովորեցնել վիքի գործիքները:

2014 թվականին «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպեց Վիքի ճամբար Վանաձորում, որն իր արդյունավետությամբ գերազանցեց համաշխարհային բոլոր վիքի նախագծերին՝ Լոնդոնի Վիքիմանիա ամենամյա համաժողովում այն ճանաչվեց Վիքիմեդիա լավագույն նախագիծ:

2015 թվականին «Վիքիմեդիա Հայաստանը» ծրագրում է 4 վիքի ճամբար կազմակերպել, այդ թվում 2 միջազգային:

2015 թվականի Ձմեռային Վիքի ճամբարին մասնակցել են 14-20 տարեկան նորեկներ, որոնց մասնակցության ծախսերը հոգացել էին ծնողները և ակտիվ վիքիխմբագիրներ: Ճամբարի ընթացքում պատանիները զարգացրել են վիքիբառարանը, վիքիպահեստը և վիքիպեդիան, սովորել են հայկական երգեր, ինչպես նաև մասնակցել ինտելեկտուալ խաղերի:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87