Արմեն Շահնազարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստին գործադիրը հավանություն է տվել Արմեն Գևորգյանին ԱՊՀ հարցերի ՀՀ ազգային համակարգողի պարտականություններից ազատելու և Վաչե Գաբրիելյանին ԱՊՀ հարցերի ՀՀ ազգային համակարգող նշանակելու՝ ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին: Մեկ այլ որոշմամբ Վաչե Գաբրիելյանը հաստատվել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Կառավարության որոշմամբ Արմեն Շահնազարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար: