
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիրը
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով ստացվել է 149 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 120-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 29 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 67 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ 14-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են: Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները ազգաբնակչությանը հասանելի են եղել նաև տոնական ոչ աշխատանքային օրերին: