Պաշտոնական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՊՏՀ խորհրդի նիստ
23/01/2015 14:05
Կիսվել

Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՊՏՀ խորհրդի նիստ

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՊՏՀ խորհրդի նիստը: 

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել համալսարանի 2014 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2014 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով: Ռեկտորն անդրադարձել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպմանը, հասարակայնության հետ կապերին, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը: Կորյուն Աթոյանի խոսքով՝ բուհի հիմնական խնդիրն է եղել և շարունակում է մնալ աշխատաշուկայում մրցունակ ու բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը: Համալսարանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, արտերկրի համալսարանների հետ համագործակցության խորացմանը: Զեկույցի ընթացքում ռեկտորը ներկայացրել է նաև համալսարանի 2015 թվականի համար նախատեսվող բյուջեի նախագծի ցուցանիշները: 

Նիստի արդյունքներով խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՊՏՀ-ի 2014 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, համալսարանի 2014 թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել համալսարանի 2015 թ բյուջեն: 

Ամփոփելով խորհրդի նիստի արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ համալսարանի ղեկավարությունն ու աշխատակազմը ջանքեր չեն խնայել՝ 2014 թ. համալսարանի առջև դրված խնդիրները լուծելու, մերօրյա մարտահրավերներին դիմագրավելու և զարգացում ապահովելու հարցում:

«Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի 2014 թ. համապարփակ զեկույցը հերթական անգամ փաստում է, որ «Մենք փոխվում ենք» կարգախոսով մեկնարկած բարեփոխումների գործընթացը հաստատուն կերպով առաջ է ընթանում: Անցած տարի համալսարանը գործունեության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրել է հաջողություններ. բուհի սոցիալական քաղաքականությունը ունի հասցեագրված ուղղվածություն, արդեն երկրորդ տարին է՝ իրականացվում է աշխատակիցների բժշկական ապահովագրություն, սոցիալապես անապահով առաջադեմ ուսանողները արժանանում են կրթաթոշակի, 10 տոկոսով բարձրացել է աշխատակիցների աշխատավարձը»,- նշել է վարչապետը: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ համալսարանի միջազգայնացման ճանապարհին կարևոր իրադարձություն էր Բրիտանական բիզնես դպրոցի բացումը: Համալսարանը հաջողությամբ շարունակում է Տեմպուսի ծրագրերը: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ այս ամենն իր զգալի նպաստը կբերի համալսարանի մրցունակության բարձրացմանը միջազգային ասպարեզում: Վարչապետը նշել է, որ նոր որակ է ստացել նաև համալսարանի գիտահետազոտական կյանքը: ««Ամբերդ» հետազոտական կենտրոնը նախաձեռնել է նոր հետազոտությունների շարք, որոնց թեմաները, իմ հանձնարարությամբ, առաջարկել են բոլոր ճյուղային նախարարությունները: Վստահ եմ՝ այս նախաձեռնությունն էլ ավելի կբարձրացնի հետազոտությունների որակը և կենտրոնի հեղինակությունը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը կարևորել է, որ կրթօջախի հիմնանորոգման, միջավայրի արդիականացման խնդիրները շարունակում են առաջնահերթ մնալ: Հիմնանորոգվել և նոր տեսքի են բերվել համալսարանի 3 մասնաշենքերի նախասրահները, շուրջ 7 տասնյակ լսարաններ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս բոլոր քայլերը միտված են բուհի զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը: 

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում կրթական համակարգի շարունակական կատարելագործման և արդիականացման հիմնախնդիրները: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ որակյալ տնտեսագետներ պատրաստող հայաստանյան ամենամեծ բուհն իր գործունեությամբ հաշվետու տարվա ընթացքում նոր հաջողություններ է արձանագրել:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը բուհի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին հորդորել է անել ամեն ինչ՝ նոր ձեռքբերումներ և հաջողություններ արձանագրելու համար:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6