Պարգևներ Երևանի քաղաքապետարանից՝ զինծառայողերի 28 ընտանիքների
Երևանի վարչական բոլոր շրջաններում Հայկական բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել: Վարչական շրջանների աշխատակազմերը, դպրոցները, մշակութային հաստատությունները հյուրընկալել են երևանաբնակ սպաներին, զինվորականներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին։
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ միասին, ներկա է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի շենքի դահլիճում հրավիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել վարչական շրջանի բնակիչ զինծառայողների ծնողները, ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների հարազատներ։
Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել բանակի օրվա կապակցությամբ։
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորում եմ բոլորիդ և վերահաստատում, որ քաղաքապետարանը միշտ երևանցի զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին է»,- նշել է քաղաքապետի տեղակալը։
Համերգային ծրագրի ավարտին միջոցառմանը ներկա պատգամավորների և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ դրամական պարգևների են արժանացել միաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող 28 ընտանիքներ: