Տնտեսական

USD BUY - 395.50+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 406.00-3.00 EUR SELL - 414.00+0.00
OIL:  BRENT - 75.09+0.58 WTI - 71.44+0.53
COMEX:  GOLD - 2908.70+0.78 SILVER - 32.45+0.81
COMEX:  PLATINUM - 1014.50+0.50
LME:  ALUMINIUM - 2628.00+0.34 COPPER - 9407.50+1.41
LME:  NICKEL - 15756.00-0.35 TIN - 31109.00+0.35
LME:  LEAD - 1993.00+0.20 ZINC - 2840.00+0.78
FOREX:  USD/JPY - 151.79+0.26 EUR/GBP - 1.0313-0.14
FOREX:  EUR/USD - 1.0313-0.14 GBP/USD - 1.2403-0.05
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44303.40-1.27 NASDAQ - 19523.40-1.36
STOCKS US: S&P 500 - 6025.99-0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 38787.02-0.72 TOPIX - 2737.23-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 21133.54+1.16 SSEC - 3303.67+1.01
STOCKS EUR:  FTSE100 - 8700.53-0.31 CAC40 - 7973.03-0.43
STOCKS EUR:  DAX - 21787.00-0.53
07/02/2025  CBA:  USD - 396.76-0.07 GBP - 493.89+1.15
07/02/2025  CBA:  EURO - 411.80+0.64
07/02/2025  CBA:  GOLD - 36214.00-417.00 SILVER - 408.45-3.33
2014թ.-ին Հայաստան-Ռուսաստան առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 1,4 մլրդ դոլար
02/02/2015 22:28
Կիսվել

2014թ.-ին Հայաստան-Ռուսաստան առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 1,4 մլրդ դոլար

2014 թվականին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրի շրջանառությունը կազմել է 1 մլրդ 402,73 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3.2%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու տարում Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության 23.7%-ը:

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 308,40 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով մոտ 8,9%-ով, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է մոտ 1 մլրդ 94,32 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով շուրջ 6.7%-ով:

Արդյունքում, Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 20.3%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 24.9%:

Նշենք նաև, որ 2013 թվականին Ռուսաստանին բաժին էր ընկել մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 24.3%-ը: Հաշվետու տարում Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել էր 1 մլրդ 110,9 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանից Ռուսաստան արտահանումը՝ 334,4 մլն ԱՄՆ դոլար:

07/02/2025
դրամ
Դոլար (USD)
396.76
-0.07
Եվրո (EUR)
411.80
+0.64
Ռուբլի (RUR)
4.10
+0.02
Լարի (GEL)
141.91
+0.68
36214.00
-417.00
Արծաթ
408.45
-3.33