Մեր երկրի պետական պարտքը կազմում է 4,44 մլրդ դոլար
2014 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է 4 մլրդ 441 մլն 796 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարից 3 մլրդ 785 մլն 208 հազար ԱՄՆ դոլարը կազմել է արտաքին պարտքը, 656 մլն 316 հազար ԱՄՆ դոլարը՝ ներքին պարտքը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ տարեսկզբի համեմատ մեր երկրի պետական պարտքը նվազել է շուրջ 146,9 մլն ԱՄՆ դոլարով:
2014 թվականի վերջի դրությամբ պետական պարտքի կեսից ավելին կազմել են բազմակողմային վարկային ծրագրերը (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Եվրամիություն):
Նշենք նաև, որ 2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել էր 4 մլրդ 588 մլն 467 հազար ԱՄՆ դոլար: