Կրճատվել են պետբյուջեից շինարարության ոլորտ ուղղվող միջոցները
2014 թվականին շուրջ 13,5%-ով կրճատվել են պետական բյուջեից շինարարության ոլորտ ուղղվող ֆինանսական միջոցները: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականի ընթացքում պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 59,77 մլրդ ՀՀ դրամի շինարարություն:
Հարկ է նշել, որ հաշվետու տարում պետական հատվածի մասնաբաժինը մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալում կազմել է 13.8%:
Առավել մեծ մասնաբաժին ապահովել են մասնավոր ընկերությունները՝ մոտ 46%, և բնակչությունը՝ 25%: