Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՆ պետբյուջեի պակասուրդը 2015 ֆինանսական տարվա 4 ամիսներին ավելացել է ավելի քան 6%-ով
12/02/2015 15:55
Կիսվել

ԱՄՆ պետբյուջեի պակասուրդը 2015 ֆինանսական տարվա 4 ամիսներին ավելացել է ավելի քան 6%-ով

2015թ. հունվարին ԱՄՆ պետբյուջեի պակասուրդն ավելացել է մինչև 17,5 մլրդ դոլար` 2014թ. նույն ամսին արձանագրված 10,3 մլրդ դոլարի համեմատ: Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Արդյունքում` նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին սկսված 2015 ֆինանսական տարվա 4 ամիսների ընթացքում ամերիկյան պետբյուջեի պակասուրդն ավելացել է ավելի քան 6%-ով` կազմելով 194,2 մլրդ դոլար, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 182,8 մլրդ դոլար:

Բյուջեի հունվարյան մուտքերն ավելացել են 3,6%-ով` հասնելով 306,7 մլրդ դոլարի: Սա պայմանավորված է աշխատավարձերի բարձրացման ֆոնին ֆիզիկական անձանցից գանձվող հարկերի ավելացմամբ: Բյուջեի ծախսերը նախորդ ամսին ավելացել են 5,9%-ով` մինչև 324,3 մլրդ դոլար:

2014 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ բյուջեի պակասուրդը նվազել է 29%-ով և կազմել 483,4 մլրդ դոլար, ինչը հավասար է ՀՆԱ-ի 2,8%-ին: Սա 2008-ից սկսած նվազագույն մակարդակն է. այն ժամանակը պակասուրդը կազմում էր 459 մլրդ դոլար, իսկ տոկոսային հարաբերությամբ` ՀՆԱ-ի 1,1%-ը:

Վերջին անգամն ԱՄՆ բյուջեն հավելուրդով է կատարվել 2001-ին, իսկ 2009-ին արձանագրվել է պակասուրդի առավելագույն մակարդակը` 1,41 տրլն դոլար կամ ՀՆԱ-ի 9,8%-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52