Սոցիալական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 423.50-0.50 EUR SELL - 428.00-1.00
OIL:  BRENT - 105.81-4.13 WTI - 99.09-4.20
COMEX:  GOLD - 4531.30+1.15 SILVER - 75.85+1.36
COMEX:  PLATINUM - 1939.00+0.82
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 158.94+0.06 EUR/GBP - 1.1618+0.14
FOREX:  EUR/USD - 1.1618+0.14 GBP/USD - 1.3424+0.19
STOCKS RUS:  RTSI - 1172.30-0.39
STOCKS US: DOW JONES - 50009.35+1.31 NASDAQ - 26270.36+1.54
STOCKS US: S&P 500 - 7432.97+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 61684.14+3.14 TOPIX - 3853.81+1.64
STOCKS CHINA:  HANG SENG - 25386.52-1.03 SSEC - 4077.28-2.04
STOCKS EUR:  FTSE100 - 10432.34+0.99 CAC40 - 8117.42+1.70
STOCKS EUR:  DAX - 24737.24+1.38
21/05/2026  CBA:  USD - 367.86-0.01 GBP - 493.85+1.05
21/05/2026  CBA:  EURO - 426.98+0.29
21/05/2026  CBA:  GOLD - 53019-165 SILVER - 894.71-4.64
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի վեցերորդ առաջնության հովանավորն է
17/02/2015 13:30
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի վեցերորդ առաջնության հովանավորն է

Փետրվարի 14-ին «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի տղամարդկանց և կանանց անհատական 6-րդ առաջնությունը: Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել էին մեկ հարկի տակ` հանուն առողջ մարզական ոգու և արդար  մրցակցության:

Առաջնությունը կազմակերպել էր «Առավոտ» օրաթերթը և «ՄԻՐ» միջպետական հեռուստաընկերությունը: Առաջնության գլխավոր մրցավարներն էին միջազգային կարգի մրցավարներ Ֆելիքս Սարգսյանը և Գոհար Խանզրատյանը:

Արդեն ավանդական դարձած առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 17 լրատվամիջոցների 42 աշխատակից (23 տղամարդ և 19 կին):

Վեցերորդ տարին անընդմեջ առաջնության հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, որն այս տարի տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողներին), նվիրեց Alcatel Pop C7  սմարթֆոններ: Սմարթֆոններ ստացան նաև գլխավոր մրցավարները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործուն մասնակցություն ունի երկրի հասարակական կյանքում` տևականորեն ընդառաջելով հանրապետությունում սպորտի մասսայականացմամբ ու առողջ ապրելակերպի տարածմամբ զբաղվող կազմակերպությունների օգնության կոչերին:

21/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.86
-0.01
Եվրո (EUR)
426.98
+0.29
Ռուբլի (RUR)
5.1746
+0.0288
Լարի (GEL)
137.65
+0.08
53019
-165
Արծաթ
894.71
-4.64