Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ
23/04/2009 16:49
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ

ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեն 2009թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով հրապարակել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը:
Ցուցակը, մուծված 3.55 միլիարդ դրամով գլխավորում է «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ընկերությունը, 2008թ.-ի առաջատար «Ղ-ՏԵԼԵԿՈՄ» (Վիվասել-ՄՏՍ) ընկերությունը, 2.05 միլիարդ դրամ մուծված հարկերով, այս անգամ 5-րդ հորիզոնականում է: Երկրորդ հորիզոնականում, ինչպես և 2008թ.-ին, տեղ է զբաղեցրել «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ընկերությունը, որը այս տարվա առաջին 3 ամիսներևի ընթացքում մուծել է 3.39 միլիարդ դրամ հարկ: Երրորդ տեղում` 2.84 միլիարդ դրամ, «ԱՐՄԵՆՏԵԼ» (Beeline) ՓԲԸ-ն է, որին հաջողվել է առաջ անցնել իր գլխավոր մրցակից «Ղ-Տելեկոմ»-ից: Չորրորդ հորիզոնականում` 2.23 միլիարդ դրամ, վառելիք ներմուծող «ՖԼԵՇ» ընկերությունն է, որը նախորդ ցուցակում միայն 7-րդ էր: 6-րդ տեղում մեկ այլ վառելիքի ներմուծող է ` «ՔԱՂՊԵՏՐՈԼՍԵՐՎԻՍ», ընկերությունը 2008թ.-ի ցուցակի համեմատությամբ մեկ հորիզոնականով նահանջել է և 2009թ.-ի առաջին քառորդում մուծել է 1.83 միլիարդ դրամ հարկ: 7-րդ տեղում է «ՎԻԴԻՍ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ընկերությունը, որը մուծել է 1.21 միլիարդ դրամ հարկ: 8-րդ և 9-րդ տեղերում են «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ԵՎ «ԻՆԹԵՐՆԷՅՇՆԸԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ընկերությունները, համապատասխանաբար 1.2 և 1.08 միլիարդ դրամ մուծված հարկերով, երկու ընկերություններն էլ անցյալ տարվա համեմատ խոշոր հարկատուների ցուցակում 2 կետով վեր են բարձրացել: Առաջին տանսյակը` մուծված 1.05 միլիարդ դրամով, եզրափակում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԷԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերությունը:

Հանքարդյունաբերության ոլորտը ներկայացնող, 2008թ.-ի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած, «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ընկերությունը զգալի անկում է գրանցել և այս անգամ մուծված 279 միլիոն դրամով գրավում է 45-րդ տեղը: Հանքարդյունաբերության ոլորտի «ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ընկերությունը 407 միլիարդ դրամ ցուցանիշով զբաղեցրել է 22-րդ տեղը: «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ընկերությունը մուծված 92 միլիոն դրամով զբաղեցրել է 138-րդ տեղը: 57 հորիզոնականով իր ցուցանիշը բարելավել է «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ընկերությունը, որը խոշոր հարկատուների ցուցակում 218-րդն է:

Ցուցակում բանկերից առաջինը «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-ն է, որը զբաղեցնում է 17-րդ տեղը, «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ը գրավել է 21-րդ տեղը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը 24-րդն է:

Ցուցակը ամբողջությամբ կարող եք գնտել այստեղ:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52