ՀՀ ԿԲ խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը և Աշոտ Մկրտչյանը հանդիպել են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ
ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը և Աշոտ Մկրտչյանը հանդիպել են Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են համաշխարհային և ՀՀ տնտեսության փաստացի զարգացումները 2014 թ-ի ընթացքում, հետագա մակրոտնտեսական զարգացումները և առկա ռիսկերը:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամները ներկայացրել են նաև 2014 թ. ընթացքում ֆինանսական համակարգի կարգավորման ոլորտում եւ ֆինանսական շուկայում արձանագրված զարգացումները, ԿԲ կողմից բանկերի գործունեությունը կարգավորող նորմատիվային դաշտի վերջին փոփոխությունները, դրանց էությունը եւ նպատակը: