Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 5-րդ). Գևորգ Թամամյան
23/02/2015 22:01
Կիսվել

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 5-րդ). Գևորգ Թամամյան

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ

«Արտադրված է Թայվանում», մաս 5-րդ

Գևորգ Թամամյան

Թայչունգի նավահանգիստը, որի անվանումն անգլերենից բառացի թարգմանելիս ստացվում է «ձկնորսության նավահանգիստ» և ամենայն պատասխանատությամբ համապատասխանում է իր անվանը, գտնվում է քաղաքից մեկ ժամվա հեռավորության վրա: Ծովեզրին ապրողի համար տարերք են հանդիսանում լեռները, իսկ լեռնեցու երազներն, անխոս, ծովային են: Մինչ Թայվան մեկնելը տպավորությունս այնպիսին էր, որ ապրելու եմ օվկիանոսի ափին և երազներում ճերմակ վերնաշապիկով և ծղոտե գլխարկով ճեմում էի սպիտակ ավազի վրայով՝ ոտքերով խաղալով ալիքների հետ, առավոտներն արթնանում էի ափամերձ ժայռերին ալիքների հարվածներից, իսկ երեկոյան՝ նստած պատշգամբում, ճանապարհում արևին և մազերս խառում էր ծովային աղի քամին…

Իսկ իմ բնակարանը տեղակայված էր 11-րդ հարկում և պատշգամբից տարածվում էր քաղաքի տեսարանը: Ժամանելուս առաջին իսկ օրվանից, ուշքումիտքս օվկիանոսում էր… երբ եմ գնալու օվկիանոս…

Մարտի կեսերին, Թայվանի հյուսիսում գտնվող Ճիաո Հսի կոչվող փոքրիկ բնակավայրում տեղի էր ունենալու արյան հիվանդություններին նվիրված մասնագիտական համաժողով: Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Դոկտոր Վուի առավոտյան համայցը հենց նոր էր ավարտվել, երբ ինձ մոտեցավ Քենը, ով հանդիսանում էր այդ համաժողովը կազմակերպող դեղագործական ընկերության ներկայացուցիչը, և ում հետ, հետագայում, դարձանք մտերիմ ընկերներ:

Ճիա Հսիի ճանապարհին բազմաթիվ անգամներ հայացքով հանդիպում ես օվկիանոսին, որ ձգվում է ճանապարհի երկայնքով: Ժամանեցինք կոնֆերանսի սկսվելուց րոպեներ առաջ, այդ իսկ պատճառով միանգամից ուղղվեցինք դեպի դահլիճ… Արդեն ուշ երեկո էր, հանդիպումն ավարտված էր, սպիտակ գինին խմված էր և արդեն մատուցվել էին բազմապիսի ճապոնական ուտեստներ, ժամանակն էր օգտվելու նաև հյուրանոցի հայտնի սպա հաճույքներից, իսկ մինչ այդ պետք էր ուղևորվել դեպի սենյակ… Հյուրանոցն ամբողջովին պատրաստված էր ճապոնական նրբաճաշակ ոճով: Ընդհանրապես, քանի որ Թայվանը որոշակի ժամանակ եղել է ճապոնական տիրապետության տակ և այդ ժամանակահատվածում բավականին զարգացում է ապրել, այստեղ ճապոնական մշակույթի և ավանդույթների ներդրումը հնարավոր չէ չնկատել, իսկ իրենք էլ՝ թայվանցիները, հիմնականում, շատ լավ են վերաբերվում ամեն ճապոնականին: Իսկ սենյակը տեղակայված էր 4-րդ հարկում… չնայած չափազանց դժվար էր այդ ամենը սենյակ անվանելը: Դռնից մտնելիս ձախ պատը՝ գետնից մինչև առաստաղ, իրար կողք շարված փայտեր էին, որոնց արանքից երևում էր ննջարանը՝ ևս միմիմալիստական ոճով պատրաստված, բայց, միաժամանակ, շքեղ մահճակալով: Ննջասենյակը գտնվում էր փոքր ինչ բարձրության վրա, որի դեմ դիմաց՝ հյուրասենյակի միջով մոտենում էիր սենյակի ամբողջ բարձրությամբ ձգվող վարագույրներին, իսկ վարագույրների ետևում՝ ապակե պատից բացվում էր մթի մեջ քնած առափնյա գյուղը, իրարից հեռու ծիկրակող լապտերներով, իսկ գյուղի ետևում լողում էր անծայրածիր օվկիանոսը… մի պահ կանգնում ես, նայում ես հեռուն, փորձում ես բացել պատուհանը և լսել ջրի ձայնը, բայց հետո նկատում ես որ պատը մի ամբողջ ապակի է… Մտնում ես զուգահեռ գտնվող բաղնիքը, որն իր մեջ ներառում է փոքրիկ լողավազանը՝ լցված տաք հանքային ջրով, բարեբախտաբար լողավազանի կողքի պատուհանը բացվում է և օվկիանոսի խոնավ օդը ներխուժում է պատուհանից՝ խառնվելով սենյակի անուշաբույր մոմերի և լողավազանի աղի հանքային բույրին: Եվ ի՞նչ է պետք անել այդ ժամանակ… Առաջարկները տարբեր կլինեն, բայց ես ընտրեցի երկրորդ տարբերակը՝ հագա հյուրանոցի կողմից տրամադրված ճապոնական կիմանոն և իջա դեպի սպա կենտրոն… Վերջին անգամ կիմանո հագել էի 4-րդ դասարանում, երբ ծնողներիս հորդորով հաճախում էի կարատեի, չնայած այդպես էլ երբևէ չսիրեցի այդ սպորտաձևը և մեկ տարի կարատեի հաճախելու ընթացքում, այդպես էլ կիմանոյիս գոտու գույնը չփոխվեց՝ ի հակառակ ընկերներիս գոտիների բազմակի գունափոխությունների: Տաք սպա, սառը սպա, ձկներով սպա, հոտերով սպա… կարճ ասած, խուճապ և խառնաշփոթ… Իսկ բեմի վրա, սպիտակ ներկված դեմքերով և հավաքած մազերով դերասանուհիները ճապոնական թատրոն էին ցուցադրում…

Բարեբախտաբար, առավոտյան այլևս կոնֆերանս չկար և լիարժեք կարելի էր վայելել հանգիստը ու լրացնել բաց թողնված գիշերային ժամերը, որ անցկացրել էի հյուրանոցի բարում, որ տեղակայված էր վերին հարկում և նայում էր դեպի օվկիանոսը, իսկ դաշնամուրի հիասքանչ կատարումը ուղղակի գամում էր տեղում… Մարդկային օրինաչափություն է… ինչպիսի հրճվանք ես ապրում, երբ առաջին անգամ մանուկ հասակում հանգստանում ես պանսիոնատում, առաջին անգամ ինքնուրույն գնում ես սրճարան, առաջին անգամ աղջկա ես ժամադրում, իսկ հիմա առաջին անգամ նման սքանչելի հյուրանոցի ռեստորանում իջնում ես նախաճաշի և ուտեստներ աշխարհի չորս կողմերից, ծովային, մսային, բուսական … նիհար և բարձրահասակ խոհարարը՝ հուժկու դանակը ձեռքին պատրաստ է վայրկենապես կիսել հենց նոր կրակի վրայից հանված խոզի կտորը, սառույցի վրա շարված են հում ծովային բարիքները՝ սպիտակ, դեղին, կարմիր և վարդագույն, մրգեր, որոնց անունները նույնիսկ դժվար է արտասանել, բերանումդ հալվող թխվածքների անհամար տեսականի… և ափսեդ աննկատ ստանում է եգիպտական բուրգի տեսք… կողքի սեղանին նախաճաշող ալեհեր ծերունին մեղմ ժպիտով, կարծես ըմբռնումով, նայում է ափսեիդ, կարծես ուզենալով համեմատել իր ափսեի միջի երկու կտոր նարնջի և մի ճաշի գդալ աղցանի հետ, կամ էլ հիշելով իր անձնական փորձը՝ առաջին այցելությունը նման հյուրանոց… և դրանից հետո, ամեն հաջորդ նման այցելությանդ ժամանակ ափսեիդ պարունակությունը նվազելու է հակադարձ համեմատական այցելություններիդ քանակին, իսկ սենյակների շքեղությունն արդեն դառնալու է սովորական և առաջին անգամվա պատկերն ընդմիշտ գամվելու է հիշողությանդ մեջ…

***

Շաբաթ առավոտյան որոշեցի մեկնել նավահանգիստ: Սովորույթի համաձայն տեղ զբաղեցրեցի ավտոբուսի հետևի շարքի պատուհանի մոտ, սակայն սա բնավ հայկական երթուղային չէր, երբ կարող էիր ճիգ գործադրելով բացել վերջին պատուհանը և ամբողջ ճանապարհին «հով ու ապահով» երթևեկել՝ թևիդ կեսը դուրս պարզած, իսկ ավտոբուսի կոնդիցիոներները, այնպիսի սառնություն էին ապահովում, որ երբեմն կարիք էր լինում այդ շոգ եղանակին հետդ մի սվիտր վերցնել:

Ահա և հեռվից երևում է օվկիանոսը և քիչ անց ավտոբուսը՝ կատարելով ձախ թեքում, մտնում է նավահանգիստ: Դեպի ափը տանող ճանապարհն անցնում է ձկնորսական բացօթյա շուկայի միջով, որտեղ իրար են խառնվում ապխտած ձկների, խորոված ութոտուկների և կալմարների, թարմ քամած լիմոնադների և բոված խխունջների բույրերը: Դեղնակարմրավուն ատամներով տղամարդու դանակի հմուտ շարժումներից կալմարը ստանում է ծաղիկի տեսք, այնուհետև, տեղավորվելով փայտե շշի վրա, մշակվում է կծու համեմունքներով և դրվում կրակին: Եվս մի քանի րոպե, և դելիկատեսը պատրաստ է: Բաց շուկային հաջորդում է փակը՝ լեցուն թարմ ծովամթերքով: Ձախից գետնին է պառկել խոցված շնաձուկը, իսկ հպարտ ձկնորսն արագ-արագ թարմացնում է ձկան վրայի սառցե շաղախը: Ի զարմանս ինձ, շնաձկան միսը բավականին էժան էր, ինչը չէիր կարող ասել լողակների մասին, որոնցից պատրաստված ճաշը համարվում է թանկարժեք ռեստորանների անփոխարինելի զարդերից, մանավանդ, երբ այդ ամենը պատրաստվում է դդմի արգանակով: Ձկան շուկայի նկարագրության համար, միանշանակ, բառապաշարս չի բավականացնի… Շուկայի ետնամասում տեղավորված էին ճաշարանները, որ տեղում մատուցում էին թարմ որսված ծովամթերքից բազմապիսի ուտեստներ: Ծաղկավոր գոգնոցով տիկինը քաշում էր թևիցս, հրավիրելով դեպի իր ճաշարանը: Եվս մեկ-երկու րոպե, և կարծում եմ ինձ արդեն կմասնատեին՝ այս ու այն կողմ քաշքշելով, այդ պատճառով պետք էր շտապ որոշում կայացնել և ես ընդունեցի ծաղկավոր տիկնոջ «հրավերը»: 15 րոպե և փոքրիկ ութոտնուկներով լեցուն ափսեն հանգրվանեց սեղանին…

Արևը շարժվում էր դեպի հորիզոն, ինչն ավելի էր ընդգծում նավակի կառամատույցին գարեջուր և ապխտած ձկնեղեն վայելող տուրիստների հագի նարնջագույն փրկարարական հագուստները: Իսկ նավակը քշում էր դեպի հեռուն, ահա և անցանք փարոսը, և նաև ափին մոտեցող ահռելի նավին… թվում էր, թե հետապնդում էինք արևին, որ դանդաղ խորանում էր դեպի օվկիանոսի խորքերը… նավապետը համեստորեն զիջեց ղեկը, չմերժելով խնդրանքս, իսկ ես ցանկանում էի առավել արագացնել առաջացումը, կարծես փորձելով հասնել արևին, սակայն կառամատույցին գտնվող երեխայի լացը դանդաղեցրեց ընթացքը, իսկ արևն անհետացավ հորիզոնի ետևում…

2012 – 2015 թթ. 

շարունակելի… 

Նախորդ մասերը կարող եք կարդալ այստեղ:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21