
ARCELOR-MITTAL ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԿԿՐԱՃՏԻ ՊՈՂՊԱՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Տնտեսական ճգնաժամի պայմաններում համաշխարհային շուկայում պողպատի պահանջարկի կրճատամամբ պայմանվորված Arcelor-Mittal ընկերությունը ստիպված է կրկին կրճատել իր արտադրական հզորությունները մոտ 10%-ով:
Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում ընկերությունը արդեն կրճատել էր իր արտադրության ծավալները մոտ 50%-ով: Ընկերության վերջին կանխատեսումների համաձայն 2009թ. ընթացքում պողպատի պահանջարկը համաշխարհային շուկայում կկրճատվի ևս 10%-ով: